Պաշտպանիչ էկրան՝ ընդդեմ սմարթֆոնների արձակած ճառագայթների

Ծնողներին խորհուրդ է տրվում սահմանափակել երեխաների կողմից սմարթֆոնների օգտագործումը:
smartfon-jaragayt

Ֆինլանդիայում և Ֆրանսիայում ծնողներին խորհուրդ է տրվում սահմանափակել երեխաների կողմից սմարթֆոնների օգտագործումը:

Պատճառն այն է, որ երեխաների գանգրոսկրերը չափից դուրս բարակ են, նրանք հեռախոսազրույցի ժամանակ ստանում են 153 տոկոսով ավելի շատ վնասակար ճառագայթներ, քան՝ մեծահասակները:

Այնուամենայնիվ, սյժմ կարելի է պաշտպանվել էլեկտրամագնիսական ճառագայթներից: Տոմսկի (ՌԴ) պետական համալսարանի գիտնականները ստեղծել են պաշտպանիչ էկրան, որը էլեկտրամագնիսական ճառագայթներ չի արձակում:

«Էկրանի արտաքին տեսքը նման է թափանցիկ թաղանթի, որը թղթից փոքր-ինչ հաստ է: Ամեն դեպքում այս հաստությունը բավարար է, որպեսզի էլեկտրամագնիսական ճառագայթներին թույլ չտրվի հասնել մարդու օրգանիզմ»,-  ասել է Տոմսկի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դոցենտ Գրիգորի Կուլեշովը:

Կուլեշովի խոսքով՝ նման էկրան ստեղծելու շարժառիթը եղել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարությունը բջջային հեռախոսների արձակած ճառագայթների քաղցկեղածին լինելու մասին:

*

*