Նիկոլ Փաշինյանը Սիլիկոնյան հովտում հանդիպել է հայազգի մասնագետների հետ

Փաշինյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների մի շարք հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի զարգացմանը, ՏՏ ոլորտի զարգացման ուղղություններին․․․
Nikol-pashinyan-silikonyan-hovit

ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիլիկոնյան հովիտում ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարության հետ հանդիպումներից և քննարկումներից հետո «Սինոփսիս» ընկերության գրասենյակում հանդիպել է Սիլիկոնյան հովտում բարձր տեխնոլոգիաների բնագավառում աշխատող հայազգի մասնագետների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին 100-ից ավելի ՏՏ ոլորտի մասնագետներ։

Հանդիպման սկզբում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի ՏՏ ոլորտի ցուցանիշների և զարգացման հեռանկարների մասին տեղեկատվություն, ապա խոսքը փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ելույթին հաջորդել է հարցուպատասխանը, որի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների մի շարք հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի զարգացմանը, ՏՏ ոլորտի զարգացման ուղղություններին, կրթության, գիտության ոլորտի բարեփոխումներին, Ամուլսարի հանքավայրի ծրագրի շուրջ իրավիճակին և այլն։

Հանդիպման ավարտին ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայ բարեգործական ընդհանուր միության միջև։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իր՝ ԱՄՆ այցի շրջանակում սա արդեն ստորագրվող չորրորդ փաստաթուղթն է, ինչը վկայում է այցի հագեցած և նպատակային օրակարգի մասին։

Վարչապետի ելույթը՝ այստեղ։

*

*