«Հայաստանը պետք է լինի ինտելեկտուալ, զարգացած երկիր»․ Փաշինյանը մասնակցել է ԳԱԱ 75-ամյակին նվիրված միջոցառմանը

Փաշինյանն ընդգծել է, որ ԽՍՀՄ տարիներին ՀՀ ԳԱԱ-ն նաև ազգային ինքնության և ինքնագիտակցության կարևոր մաս էր։
pashinyan

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 75-ամյակին  նվիրված միջոցառմանը, որին ներկա էին ԳԱԱ 75-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Հայաստան ժամանած ավելի քան մեկ տասնյակ երկրների գիտությունների ակադեմիաների նախագահներ, միջազգային գիտական կառույցների ղեկավարներ:

«Հայաստանը պետք է լինի ինտելեկտուալ, զարգացած, տեխնոլոգիական երկիր, որովհետև մենք հավատում ենք, որ բացարձակապես բոլոր խնդիրների լուծման ամենակարևոր գործիքը մարդկային միտքն է, որն անսահման է», — շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նաև շրջայց է կատարել ՀՀ ԳԱԱ 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ակադեմիայի գիտահետազոտական կազմակերպությունների ձեռքբերումներին, գիտական հետազոտությունների կիրառական նշանակության արդյունքներին և նորարարական ներուժն արտացոլող գիտատեխնիկական նախանմուշներին:

Մանրամասները՝ այստեղ։ 

*

*