Հայտնի են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրները

Նոբելյան մրցանակի են արժանացրել Ժակ Դյուբոշեն, Խոակիմ Ֆրանկը և Ռիչարդ Հենդերսոնը
nobel-qimia2017

Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի կողմից  քիմիայի ոլորտում այս տարի Նոբելյան մրցանակի են արժանացրել Ժակ Դյուբոշեն, Խոակիմ Ֆրանկը և Ռիչարդ Հենդերսոնը:

Գիտնականները հաղթել են կենսաբանական նմուշներն ուսումնասիրելու հնարավորություն տվող կրիոէլեկտրոնային միկրոսկոպիայի մշակման համար: Հայտնի է, որ կրիոէլեկտրոնային միկրոսկոպիան հնարավորություն է տալիս հետևել մոլեկուլներին՝ դրանք արագ սառեցնելով, բայց միևնույն ժամանակ բնական կառուցվածքը պահպանելով:

Գիտնականները կկիսեն Նոբելյան մրցանակի հանձնաժողովի կողմից տրվելիք 1.12 մլն եվրոն:

*

*