Խաղաղության Նոբելյան մրցանակ է շնորհվել

Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդը՝ հարևան Էրիթրեայի հետ խաղաղության հաստատման գործում կատարած աշխատանքի համար...
etovpiayi-varchapet

Հոկտեմբերի 11-ին Օսլոյում Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդը Խաղաղության նոբելյան մրցանակ է ստացել՝ հարևան Էրիթրեայի հետ խաղաղության հաստատման գործում կատարած աշխատանքի համար, հայտնում է BBC-ին:

Եթովպիան անցյալ տարի հաշտության պայմանագիր է ստորագրել հարեւան Էրիթրեայի հետ՝ վերջ դնելով շուրջ 20 տարի տեւած հակամարտությանը:

Ի դեպ, Եթովպիայի վարչապետը Խաղաղության նոբելյան մրցանակի 100-րդ դափնեկիրն է դարձել: Դեկտեմբերին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում Աբիյ Ահմեդը 900 հազար դոլար մրցանակ կստանա:

Այս տարի Խաղաղության նոբելյան մրցանակի համար 301 թեկնածու էր առաջադրված:

*

*