Սերժ Սարգսյանն այցելել է ՀԱՊՀ օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոն

Շրջայց է կատարել ուսումնահետազոտական կենտրոնում....
nakhagah

Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնի գործունեության մեկնարկի կապակցությամբ, այսօր այցելել է պոլիտեխնիկական համալսարան:

Նախագահը շրջայց է կատարել ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ՌԴ ԳԱ թղթակից անդամ, ականավոր գիտնական Արիկ Մելիքյանի անունը կրող ուսումնահետազոտական կենտրոնում, որն համալրված է շարժումը գրանցող սարքավորումների և համապատասխան ծրագրային ապահովումը մշակող աշխարհահռչակ առաջատար անգլիական «Վիկոն» ընկերության համապատասխան համակարգերով:

Նմանօրինակ կենտրոն, պատասխանատուների հավաստմամբ, գործում է ԱՄՆ Իլինոյսի համալսարանի համապատասխան կառույցում, որը ղեկավարում է ադապտիվ կառավարման տեսության լավագույն մասնագետներից մեկը` հայազգի պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանը, ով ստանձնել է նաև ՀԱՊՀ օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնի խորհրդատվության ապահովման և աջակցության գործը:

*

*