«Մեսենջեր»-ով հնարավոր կլինի 4K որակի նկարներ ուղարկել

«Մեսենջեր»-ում նոր ֆունկցիա է ավելացել։
messinger-4k
«Ֆեյսբուք» սոցիալական կայքի «Մեսենջեր»-ում նոր ֆունկցիա է ավելացել։ Այսուհետ հնարավոր կլինի 4K որակի նկարներ ուղարկել՝ առանց որակի փոքրացման։
Այսուհետ օգտատերերը կկարողանան միմյաց ուղարկել մինչեւ 4096х4096 պիքսելանոց նկարներ։ Ըստ սոցիալական կայքի ներկայացուցիչների՝ այդ հնարավորությունը տրամադրելու մասին իրենց խնդրել են օգտատերերը։
Համաձայն վիճակագրության՝ ամեն ամիս «Մեսենջեր»-ով ուղարկվում է շուրջ 17 միլիարդ նկար։

 

*

*