LG-ի նախկին աշխատակիցն ընկերությանը մեղադրում է Samsung-ի հետ «դավադրություն» կազմակերպելու համար

LG Electronics-ի Կալիֆորնիայի գրասենյակի վաճառքի գծով նախկին մենեջերն իր նախկին գործատուին մեղադրում է...
samsung-lg

LG Electronics-ի Կալիֆորնիայի գրասենյակի վաճառքի գծով նախկին մենեջերն իր նախկին գործատուին մեղադրում է Samsung Electronics ընկերության հետ արգելված գործարքի մեջ լինելու համար։ Նա պնդում է, որ երկու ընկերությունները պայմանավորվել են թույլ չտալ աշխատակիցների տեղափոխումը մեկ տեղից մյուսը, գրում է The Wall Street Journal-ը։

Դատարան հայց ներկայացրած աշխատակիցը, որը ներկայանում է Ա. Ֆրոստ անունով, նշել է, որ 2013 թվականին, երբ աշխատելիս է եղել LG ընկերությունում, իրեն դիմել է Samsung-ի ներկայացուցիչներից մեկը եւ առաջարկել աշխատանք LinkedIn սոցիալական ցանցում։ Սակայն նույն օրն իսկ ինքը ներողություն է հայցել սխալի համար, եւ ասել, որ չպետք է «գայթակղի» LG-ի աշխատակիցներին՝ համաձայն երկու ընկերությունների միջեւ համաձայնության։

LG եւ Samsung ընկերությունները խնդրի առնչությամբ հրաժարվել են մեկնաբանություն տալ պարբերականին։

Ավելի վաղ Սիլիկոնյան հովտի խոշորագույն ընկերությունները, այդ թվում՝ Apple-ը, Intel-ը, Adobe-ը եւ Google-ը, իրենց նախկին եւ գործող 64 հազար աշխատակիցների վճարել են շուրջ 415 մլն դոլարի փոխհատուցում՝ համանման մեղադրանքներով կոլլեկտիվ հայցի հիման վրա։ Այսուհանդերձ, ընկերությունները չեն տուգանվել եւ չեն ընդունել իրենց մեղքը։

LG-ի դեմ այս դատավարությանը Ֆրոստի շահերի պաշտպանն այդ կոլլեկտիվ հայցը ներկայացրած փաստաբաններից մեկն է։

*

*