Միջազգային կիբերհարձակման մեջ կասկածվում է Հյուսիսային Կորեան

Գլխավոր կասկածյալը Lazarus-ն է։
kiber

Մայիսին WannaCry շորթիչ վիրուսի օգտագործմամբ տեղի ունեցած զանգվածային  կիբերհարձակումը, որից տուժել էր աշխարհի գրեթե 150 կազմակերպություն, այդ թվում՝ Հայաստանը, կազմակերպվել էր  հյուսիսկորեական Lazarus հաքերական խմբի կողմից։ Այս մասին  տեղեկացնում է BBC-ն՝ հղում անելով Կիբերանվտանգության ազգային կենտրոնին, որը գլխավորում է միջազգային հետաքննությունը։

Մի քանի օր առաջ նմանատիպ հայտարարություն էին տարածել ամերիկյան հատուկ ծառայությունները։ Այժմ Lazarus-ը գլխավոր կասկածյալն է բրիտանական փորձագետների գլխավորությամբ անցկացվող միջազգային հետաքննությունում։

Կասկածներ կան, որ Lazarus-ը (հայտնի է նաեւ Hidden Cobra եւ Guradians of the Peace անվանումներով), առնչություն ունի հյուսիսկորեական իշխանությունների,  մասնավորապես՝ Bureau 121 անվանումով հայտնի հետախուզության հետ։

 

*

*