«Խելացի» դրամապանակն ու նրա ստեղծման պատմությունը

Դրամապանակը, շատ հաճախ էլ հեռակառավարման վահանակը կորցնելուց հետո Ազատ Թովմասյանը մտածեց ու մշակեց կորցրածը գտնելու արդյունավետ մեխանիզմ:

Դրամապանակը, շատ հաճախ էլ հեռակառավարման վահանակը կորցնելուց հետո Ազատ Թովմասյանը մտածեց ու մշակեց կորցրածը գտնելու  արդյունավետ մեխանիզմ: Հեռակառավարման վահանակի վրա ազդանշան էր ամրացրել ու, երբ այն կորում էր, ազդանշանը հուշում էր գտնվելու տեղը: Գաղափարը կիրառեց նաեւ դրամապանակի դեպքում: Սկզբում ավելացրեց հոսանքը, հետո GPS համակարգը, Wi Fi-ն ու փոքր տեսախցիկը: Ու այսպես  արվեստագետ Ազատը տեղեկետավական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծեց տեսակի մեջ եզակի՝ Volterman «խելացի» դրամապանակը:

Իսկ ստեղծածը միջազգային շուկա դուրս բերելու համար Volterman-ի հիմնադիրը թակել է ստարտափերի աջակցությամբ զբաղվող՝ GlobalAM-ի դռները: Հասարակական կազմակերպությունում ուրախությամբ ընդունեցին Ազատի գաղափարն ու միասին զարգացրին այն։

«Իմ պատկերացումներն ուրիշ էին, ես մարքեթինգ, դիզայն արել էի, բայց հաշվի չէի առել մեր թիրախային շուկաների պահանջները: Ամեն ինչ շտկեցինք GlobalAM-ի շնորհիվ»,- ասում է Ազատը:

«Խելացի» դրամապանակի միջոցով կարելի է գտնել կորցրած դրամպանակը, լիցքավորել հեռախոսի մարտկոցը: Եթե հեռախոսն ու դրամապանակն իրարից հեռու են, ազդանշան է գալիս։ Նույնիսկ եթե անջատված է հեռախոսի ձայնը, այս գործառույթի ժամանակ այն միանում է եւ տեղեկացնում, որ դրամապանակը ձեզ մոտ չէ: Հնարավոր է նաեւ հակառակը՝ դրամապանակի միջոցով գտնել հեռախոսը: Իսկ եթե երկուսն էլ կորել են՝ կարելի է մտնել volterman.com կայք եւ տեսնել, թե որտեղ են ձեր իրերը:

GPS համակարգով էլ քարտեզի միջոցով հնարավոր է տեսնել՝ որ քաղաքում կամ փողոցում է ձեր դրամապանկը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինակ՝

Վանուհի Ավագյան

*

*