09:00 - 13.09.2017
5240 Դիտում
Այս սեպտեմբերի 1-ին Սիսիանի ավագ դպրոցում զանգը հնչեցրեց ոչ թե ուսուցիչը, այլ «խելացի ժամապահը»: Սա համակարգչային ծրագիր է, որը ստեղծել է նույն դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդգար Պողոսյանը:
Ուսուցիչներին զանգը տալու «գլխացավանքից» ազատելու համար 16-ամյա Էդգարը մտածեց ու մշակեց զանգի ավտոմատացված համակարգ: Երկուշաբթի առավոտյան զանգը հնչելուց անմիջապես հետո, մինչ դասաժամին անցնելն, աշակերտները լսում են Տերունական աղոթքը: Իսկ շաբաթվա մնացած օրերին հնչում է Հայաստանի հիմնը:
Համակարգում նույնիսկ տագնապի ազդանշան կա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հեղինակ՝
Վանուհի Ավագյան