Ռազմարդյունաբերությունը պետք է տեխնոլոգիական առաջընթացի լոկոմոտիվը դառնա

Նա ցավով նշեց, որ դեռ փոփոխություններ չկան, կան հետաքրքրվածություններ:
arm-hitec

Ապրիլյան պատերազմից հետո պաշտպանության նախարարությունում կատարված փոփոխությունները թույլ տվեցին ռազմարդյունաբերության ոլորտում նախնական համագործակցություն սկսել: Հուլիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց  Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը: Նրա խոսքով՝ հարկավոր է, որ ռազմարդյունաբերությունը տեխնոլոգիական առաջընթացի լոկոմոտիվ դառնա:

«Ամբողջ աշխարհում ընդունված է, որ սկզբում ամենաբարձր տեխնոլոգիաները կիրառվում են բանակում, հետո նոր՝ քաղաքացիական կյանքում: Մեր հետագա քայլերը և արդյունաբերության կազմակերպումը կարևոր են ռազմարդյունաբերության ոլորտի համար: Ներկայումս կա համագործակցություն պաշտպանության նախարարության հետ, սակայն այդ համագործակցությունը շատ թույլ է: Մեր համագործակցությունը մոտ մեկ հարյուրերորդականն է նրա, ինչը կարելի է անել: Այդ համագործակցությունը պայմանավորված է պաշտպանության նախարարությունում նոր փոփոխություններով»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ երկխոսությունը կա, սակայն ծավալը շատ փոքր է:

Հայկական մոտ 40 ընկերություններ այլ երկրների ռազմարդյունաբերությունների համար աշխատում են, սակայն դրա մասին շատ քչերն են տեղյակ, քանի որ այդ հատվածը դատարկ է, իսկ տեխնոլոգիաները գնվում են Ռուսաստանից: Վարդանյանը նկատեց, որ հին կապեր կան ռուսական ձեռնարկությունների հետ, որոնք դժվար է մեկ օրում խզել:

Նա ցավով նշեց, որ դեռ փոփոխություններ չկան, կան հետաքրքրվածություններ:

*

*