Global Technovation մրցույթում հաղթած հայ աշակերտները՝ իրենց հաղթանակի մասին

Ամեն ինչ սկսվեց, երբ Կարբիի դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհու աչքով ընկավ Global Technovation․․․:

Ամեն ինչ սկսվեց, երբ Կարբիի դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհին նկատեց Global Technovation՝ ՏՏ ոլորտի մրցույթին մասնակցելու հայտարարությունը: Այդ մասին պատմեց աշակերտներին, ու մի քանի ժամ անց թիմն արդեն պատրաստ էր: Աղջիկներն իրար լավ գիտեն, նույնն են նախասիրություններն ու ապագայի ծրագրերը: Միջազգային մրցույթին մասնակցությունը նրանց ավելի մոտեցրեց երազանքի իրականացմանը: Որոշել են` իրենց ապագան ՏՏ ոլորտում է:

Ծրագրավորման մասին շատ էին լսել, բայց ոլորտի գաղտնիքներին ծանոթացան 12 շաբաթում՝ մասնակցելով առցանց դասընթացի: Թիմի անունն էլ պատահական չընտրեցին՝ «Մեկ քայլ առաջ»՝ One step ahead: Ասում են՝ անվանումը կօգնի, որ ոլորտում միշտ քայլ առաջ անեն: Միջազգային մրցույթին ներկայացան իրենց հավելվածով, որը օգտատիրոջը ժեստերի լեզվով հայերեն է սովորեցնում:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

 

Հեղինակ՝

Վանուհի Ավագյան

*

*