«Եկել Է ժամանակը վերադառնալու Լուսին, այս անգամ՝ մնալու համար». Ջեֆ Բեզոս

Ջեֆ Բեզոսը ներկայացրել Է Լուսին ուղարկելու համար նախատեսված ապարատի նախատիպը
bluemoon-bezos2

 Amazon եւ Blue Origin ընկերությունների ղեկավար Ջեֆ Բեզոսը Վաշինգտոնում ներկայացրել Է Լուսնի մակերեւույթի վրա իջեցման համար նախատեսված տիեզերական ապարատի նախատիպը: Մայիսի 9-ին այդ մասին հայտնել Է ABC հեռուստաալիքը:

«Եկել Է ժամանակը վերադառնալու Լուսին, այս անգամ՝ մնալու համար»,- հայտարարել Է Բեզոսը լրագրողների եւ տիեզերական ոլորտի աշխատողների համար կազմակերպված փակ միջոցառմանը: Նա բեմի վրա ցուցադրել Է Երկրի բնական արբանյակի վրա իջեցման համար ապարատի՝ բնական մեծությամբ մակետը: ՎայրԷջքային մոդուլն ստացել Է Blue Moon անվանումը:

Այն կկարողանա փափուկ վայրԷջք կատարել Լուսնի մակերեւույթի վրա՝ ունենալով 3,6-ից մինչեւ 6,5 տոննա օգտակար բեռնավորում, ըստ որում դրա կտուրին կարելի կլինի տեղավորել լուսնագնաց:

*

*