Ճապոնիայում ներկայացված ավտոմեքենան 90 տոկոսով պատրաստված է պլաստմասսայից

Ավտոմեքենան 40 տոկոսով թեթեւ է մյուս մեքենաներից:
plastmase-meqena

Ճապոնիայում ներկայացրել են աշխարհում առաջին ավտոմեքենան, որն 90 տոկոսով պատրաստված է տարատեսակ պլաստմասսաներից: Ինչպես հայտնել է NHT հեռուստաալիքը, այն Տոկիոյի համալսարանի գիտնականների ու ավտոշինարարների փոխգործակցության արդյունք է:

Տարատեսակ պլաստմասսաների օգտագործման հաշվին ավտոմեքենան 40 տոկոսով թեթեւ է մյուս մեքենաներից: Թեթեւացված քաշը թույլ է տալիս խնայել էներգիան եւ նոր հեռանկարներ է բացում Էլեկտրամոբիլների զարգացման համար:

Մինչ այժմ ավտոմոբիլաշինության մեջ պլաստմասսաների կիրառումը հնարավոր չէր համարվում դրանց անբավարար ամրության պատճառով:

*

*