Իսրայելի գիտնականները կենդանի սիրտ են տպել 3D տպիչով

...առաջիկա 10 տարում հնարավոր կլինի մարդու հյուսվածքներից ու բջիջներից ցանկացած օրգան ստանալ

Թել Ավիվի համալսարանի գիտնականներն առաջին անգամ աշխարհում 3D ձևաչափով կենդանի սիրտ են տպել մարդու հյուսվածքներից, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Պրոֆեսոր Թալ Դվիրը, որը ղեկավարում է Թել Ավիվի համալսարանի լաբորատորիան, ներկայացրել է 3D տպիչի կիրառման գործընթացը, երբ հիվանդից վերցված հյուսվածքներից տպվոմ է կենդանի բաբախող սիրտ: Դա արմատական բեկում է բժշկության մեջ»,-ասվում է համալսարանի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ փորձի շրջանակում մի քանի տասնյակ սիրտ է «տպվել», որոնք փոխպատվաստվելու են կենդանիներին, ստուգելու համար օրգանի կենսունակությունը: Ստացված սիրտը 2.5 սմ է, որը մոտավորապես ճագարի սրտի չափն է: Մեկ սիրտը տպվել է մոտ 3.5 ժամվա ընթացքում:

Ինչպես պնդում են գիտնականները, առաջիկա 10 տարում հնարավոր կլինի մարդու հյուսվածքներից ու բջիջներից ցանկացած օրգան ստանալ փոխպատվաստման համար:

*

*