Իսրայելական արտադրության առաջին լուսնագնացը տիեզերքից «սելֆի» է ուղարկել Երկիր

Մոլորակի ֆոնին արված լուսանկարում երեւում են Ավստրալիան, ինչպես նաեւ հրեական պետության դրոշը․․․
lusnagnac

Իսրայելական արտադրության առաջին լուսնագնացը՝ «Բերեշիտ»-ը, տիեզերքից իր առաջին «սելֆին» է ուղարկել Երկիր: Մոլորակի ֆոնին արված լուսանկարում երեւում են Ավստրալիան, ինչպես նաեւ հրեական պետության դրոշն ու լուսնագնացի մի մասը:

«Բերեշիտ» լուսնագնացը տիեզերք է արձակվել փետրվարի 22-ին՝ ԱՄՆ-ի տարածքից եւ ենթադրվում է, որ լուսնի մակերեւույթին վայրէջք կկատարի ապրիլի 11-ին: Մինչ օրս միայն ԽՍՀՄ-ին, ԱՄՆ-ին ու Չինաստանին է հաջողվել հաղթահարել 384 000 կմ տարածություն ու սեփական արտադրության լուսնագնացները բարեհաջող իջեցնել Երկրի բնական արբանյակի մակերեւույթին:

*

*