Խելացիներն ավելի երկար են ապրում

Այդ մասին գիտնականները հայտարարել են BMJ հանդեսում հրապարակված հոդվածում։
imastun2

Մանկության եւ դեռահասության տարիներին IQ-ի (ինտելեկտի գործակից) բարձր մակարդակը վիճակագրորեն կապված Է կյանքի ավելի երկար տեւողության եւ քաղցկեղի 15 տեսակներից, սրտի եւ նյարդադեգեներատիվ հիվանդություններից մահանալու ավելի փոքր հավանականության հետ: Այդ մասին գիտնականները հայտարարել են BMJ հանդեսում հրապարակված հոդվածում:

«Այն, որ IQ-ի մակարդակի եւ երկարակեցության միջեւ ինչ-որ կապ գոյություն ունի, մենք կասկածում էինք վաղուց: Ընդհանուր առմամբ բոլորը հասկանում էին, որ ավելի բարձ IQ-ով անձինք ավելի երկար են ապրում, քան միջին եւ ցածր IQ-ով մարդիկ: Խնդիրն այն էր, որ մենք բավականաչափ տվյալներ չունեինք, որպեսզի ապացուցենք դա»,- մեկնաբանում է հետազոտությունը բժիշկ Դենիել Ֆալկշտեդտը Ստոկհոլմի (Շվեդիա) Կարոլինյան ինստիտուտից:

Այս նախագծին, ինչպես պատմում են գիտնականները, մասնակցել են 1936 թվականին ծնված 65 հազար շոտլանդացիներ, որոնք կանոնավորապես անցել են մտքի սրության ստուգումներ, այդ թվում՝ IQ թեստեր, ինչպես նաեւ ամբողջական բժշկական հետազոտություններ: Դա հնարավորություն է տվել հետազոտողներին վերջնականապես պնդելու, որ IQ-ի ավելի բարձր մակարդակ ունեցողներն ավելի երկար են ապրում։

*

*