Սինգապուրում ներկայացրել են iPhone X- ի՝ աշխարհում ամենաթանկ պատյանը

Պատյանների արժեքը կարող է ավելի թանկ լինել, քան հեռախոսներինը:
iponex

Սինգապուրյան Gray International ընկերությունը պատյանների հավաքածու է թողարկել iPhone X սմարթֆոնների համար, որի արժեքը կարող է ավելի թանկ լինել, քան սարքերինը:

Աքսեսուարները պատրաստվել են տիտանի ձուլվածքից և հասանելի են 5 գույներով՝ հիմնական (Titanium),   Stealth,  Gold, Rose Gold  և  Aurora:

Գնորդների համար ամենաէժան տարբերակը կարժենա 645 դոլար, Gold և Rose Gold տարբերակները արժեն արդեն 1145 դոլար, եւ դա այն դեպքում, որ, օրինակ, iPhone X-ը արժե 1.2 հազար դոլար, իսկ դրա նախատեսված ամենաէժան պատյանը կարժենա 1,3  հազար դոլար:

Նշենք, որ Apple ընկերությունը սեպտեմբերի 12-ին թողարկել է նոր սմարթֆոններ՝ iPhone 8, iPhone 8 Plus և iPhone X: Առաջին երկու մոդելները Ռուսաստանում վաճառվում են սեպտեմբերի 29-ից՝ 56,99 հազար ռուբլի արժողությամբ, իսկ  iPhone X- ի վաճառքը կսկսվի նոյեմբերի 3-ից: Այն հնարավոր կլինի ձեռք բերել 79,99 հազար ռուբլով։

*

*