Հրապարակվել են նոր iPhone-ների լուսանկարները

Համացանցում հրապարակել են iPhone-ի բոլոր նոր մոդելների ենթադրյալ կորպուսների լուսանկարները:
iphone8

Համացանցում հրապարակել են iPhone-ի բոլոր նոր մոդելների ենթադրյալ կորպուսների լուսանկարները: Այս մասին հայտնել է 9to5mac-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝  Apple-ը պատրաստում է արդեն սեպտեմբերին թողարկել երեք սմարթֆոն՝ iPhone 7s, 7s Plus и iPhone 8: Լուսանկարներում պատկերված սարքերն ունեն ապակե հետին կափարիչ: Նաեւ սմարթֆոնի արծաթագույն տարբերակն ունի ապակու շուրջը փայլուն շրջանակ, մինչդեռ iPhone 7-ի մետաղական դետալները փայլատ են: Սմարթֆոնների ընթացիկ եւ ապագա սերունդների միջեւ այլես ոչ մի կարգի տարբերություններ չկան: iPhone 8-ը նաեւ կստանա ապակուց հետին կափարիչ:

iPhone 8-ը կներկայացվի 2017 թվականի աշնանը՝ Apple-ի ամենամյա շնորհանդեսին: Ըստ լուրերի՝ այն կստանա անշրջանակ դիսփլեյ, որի վերին մասում կլինի ճեղք խոսակցական բարձրախոսի եւ խցիկի համար: Նաեւ համարվում է, որ սարքը կզրկվի մատնադրոշների սքաներով Home կոճակից:

iphone

*

*