Instagram-ը ձեռք Է բերել ուղիղ տեսահեռարձակման գործառույթ

Օգտատերերը կարող են հեռարձակումը գործարկել՝ սեղմելով հավելվածի հատուկ կոճակը
instagram

Instagram-ի շարժական հավելվածը պաշտոնապես ձեռք Է բերել ուղիղ տեսահեռարձակման գործառույթ, որն առայժմ հասանելի Է միայն ԱՄՆ-ի բնակիչների համար: Օգտատերերը կարող են հեռարձակումը գործարկել՝ սեղմելով հավելվածի հատուկ կոճակը, որը կհայտնվի դրա նորացումից հետո: «Կենդանի» տեսագրությունը կսահմանափակվի մեկ ժամով: Ընդ որում այն չի պահպանվում սերվերներում եւ տեսահոլովակը կրկին նայել հնարավոր չԷ:

Հենց սրանով էլ ինստագրամի այս ծառայությունը կտարբերվի Facebook-ի նմանատիպ Live կոչվող ծառայությունից եւ Periscope-ից, որոնց օգտատերերը կարող են հեռարձակումը «հետ պտտեցնել» կամ այն դիտել ավելի ուշ: Առաջիկա շաբաթներին ծառայությունը հասանելի կդառնա նաեւ այլ երկրներում:

*

*