Instagram-ի աշխատանքում խափանում Է տեղի ունեցել

Ծառայության տվյալներով՝ օգտատերերի մեծամասնության (57 տոկոսի) խնդիրները կապված են նորությունների ժապավենի հետ
instagram

Աշխարհի մի շարք երկրներում խափանում է դիտվում Instagram սոցիալական ցանցի աշխատանքում, ինչի մասին վկայում են Downdetector ծառայության տվյալները, որը հետեւում Է ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին։

Անսարքությունները հիմնականում նկատվում են Գերմանիայում, Հունաստանում, Լեհաստանում, Բելառուսում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Բրազիլիայում եւ Արգենտինայում: Ռուսաստանում խափանումների մասին հայտնում են հիմնականում Մոսկվայի բնակիչները:

Ծառայության տվյալներով՝ օգտատերերի մեծամասնության (57 տոկոս) խնդիրները կապված են նորությունների ժապավենի, եւս 24 տոկոսինը՝ պատմությունների դիտման հետ, շուրջ 17 տոկոսը չի կարողանում իր հաղորդագրությունները զետեղել սոցիալական ցանցում։

*

*