Ֆրանսիացիները ներկայացրել են «Link & Fly» ինքնաթիռ-գնացքը

Այն հնարավորություն կտա ուղեւորներին այլեւս չմտածել՝ ինչպես հասնել օդանավակայան

Ֆրանսիական Akka Techonologies ընկերությունը ներկայացրել է ինքնաթիռի եւ գնացքի «Link & Fly» հիբրիդը։

Տեսանյութում երեւում է, թե ինչպես է վայրէջքից հետո «Link & Fly»-ը փակում թեւերն ու ճանապարհը շարունակում որպես սովորական գնացք։

Հիբրիդի չափսերը համեմատելի են Airbus A320-ի հետ. թեւերի բացվածքը՝ 49 մետր, երկարությունը՝ 34 մետր, բարձրությունը՝ 8 մետր։ Ուղեւորների նստատեղերի քանակը 160 է։

Նախագծի հեղինակների կարծիքով՝ «Link & Fly»-ը հնարավորություն կտա ուղեւորներին այլեւս չմտածել՝ ինչպես հասնել օդանավակայան, որոնք հիմնականում հեռու են գտնվում բնակավայրերից, ինչպես նաեւ կբեռնաթափի տրանսպորտային հանգույցները։

*

*