Huawei ընկերությունը հետաձգել է նոութբուքի նոր տարբերակի թողարկումը

Նման որոշման պատճառը ընկերության դեմ պատժամիջոցներն են։
Untitled-1-Recovered

Չինական Huawei ընկերությունը հետաձգել է Matebook նոութբուքի նոր տարբերակի թողարկումը: Նման որոշման պատճառը ընկերության դեմ կիրառվող պատժամիջոցներն են։ Նոութբուքը պետք է ցուցադրվեր այս շաբաթ Շանհայում CES Asia 2019-ի շրջանակում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ առեւտրի նախարարությունն ընկերությունը ներառել էր սեւ ցուցակում, քանի որ այն, ինչպես նշում է ամերիկյան կողմը, վտանգում է երկրի ազգային անվտանգությունը: Նախագահ Թրամփի խոսքով՝ ընկերությունը լրտեսում է իր սարքերի միջոցով: Huawei-ը հերքում է այս մեղադրանքները:

*

*