Հոքինգը մահվանից մի քանի օր առաջ ավարտել է իր վերջին գիտական աշխատությունը

...զուգահեռաբար գոյություն ունեցող բազմաթիվ տիեզերքների մասին
hoqing

Բրիտանացի տեսաբան-ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը մահվանից ընդամենը մի քանի օր առաջ հասցրել է ավարտել իր վերջին գիտական հոդվածը: Այդ մասին, ինչպես մարտի 19-ին հայտնել Է The Times թերթը, պատմել Է աշխատության համահեղինակ՝ Բելգիայում գտնվող Լյովենի կաթոլիկական համալսարանի պրոֆեսոր Թոմաս Հերթոխը։

Հոքինգի վերջին հոդվածում ներկայացված են մաթեմատիկական հաշվարկներ, որոնք օգտագործելով, գիտնականի մտահղացմամբ, կարելի Է փորձարարական ճանապարհով ապացուցել այսպես կոչված՝ մուլտիտիեզերքի, այսինքն՝ զուգահեռաբար գոյություն ունեցող բազմաթիվ տիեզերքների մասին վարկածը: Եթե այդ հաշվարկները հաստատող վկայությունները հայտնաբերվեին գիտնականի կյանքի օրոք, նա վերջապես կարող Էր արժանանալ Նոբելյան մրցանակի, նշում Է The Times-ը:

*

*