Հնդկաստանը ՏՏ ոլորտում հայ մասնագետների կարիքն ունի

Հնդկաստանում «Արամթներ» կբացվեն:

Հայկական «Արմաթ» լաբորատորիաների համբավը Հնդկաստան է հասել: Տեխնոլոգիական հսկա համարվող այս երկիրը հայ ՏՏ մասնագետների կարիքն ունի: Հենց նրանց օգնությամբ այնտեղ «Արմաթներ» կբացվեն: Ինժեներական աշխարհ դպրոցականները մտնում են այս լաբորատորիաների միջոցով:

Հայաստանում ՏՏ ոլորտի կտրուկ շրջադարձը նաեւ այս լաբորատորիաներն են ապահովելու: Կարեն Վարդանյանն ասում է՝ եթե ամեն ինչ ըստ ծրագրածի լիներ ու մինչեւ 2019թ. հանրապետության բոլոր դպրոցներում իրենց անկյունն ունենային ինժեներական լաբորատորիաները՝ շուկա տարեկան 5000 նոր մասնագետ կմտներ, ու մի քանի տարի անց նորանկախ Հայաստանը կունենար այնքան մասնագետ, որքան խորհրդային տարիներին էր:

Հայաստանում գործող լաբորատորիաների մեծ մասի ֆինանսավորումը կառավարությունն իր վրա է վերցրել, մնացած ու նաեւ լրացուցիչ «Արմաթների» բացման հարցում կառավարությունը որեւէ դերակատարություն չունի: Կարեն Վարդանյանը որոշել է մինչեւ վերջ գնալ ֆինանսավորում գտնելու համար. իրենց պրոդուկտը նախ Հնդկաստան կարտահանեն:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Հեղինակ՝

Վանուհի Ավագյան

*

*