Հեռախոսով ստացված ծանուցումներն ազդում են տրամադրության վրա

Հետազոտությունների 50 մասնակցի ուղարկվել է շուրջ 500 հազար ծանուցում
herakos-aghjik

 Ծանուցումների ավելի քան 30 տոկոսը, որոնք մենք ստանում ենք սմարթֆոնների միջոցով, բացասաբար են ազդում մեր տրամադրության վրա: Այս եզրակացության են եկել Նոթինգհեմ Թրենթի համալսարանի գիտնականները: Նրանց ուսումնասիրությունների արդյունքները հրապարակված են IEEE Access հանդեսում։

Հինգ շաբաթ շարունակ հետազոտությունների 50 մասնակցի ուղարկվել է շուրջ 500 հազար ծանուցում․ դրանց ավելի քան մեկ երրորդը բացասական հույզեր են առաջացրել։

Ամենից նյարդայնացնողները հեռախոսի ծրագրային թարմացման կամ Wi-Fi-ի հասանելիության մասին ծանուցումներն են եղել:

«Այդ թվային ծանուցումները մեզ մշտապես շեղում են մեր գործերից՝ պահանջելով ուշադրություն»,-բացատրում է ուսումնասիրության հեղինակներից դոկտոր Էյման Քանջոն։

*

*