HelloSIM. մատչելի կապ ավելի քան 207 երկրում

Եվրոպայից Թաիլանդ, ԱՄՆ-ից Մալազիա, Ռուսաստանից Չինաստան. HelloSIM-ը սահմաններ չի ճանաչում:

Երկրից երկիր մեկնողները հաճախ են դժգոհում բջջային կապի որակից ու բարձր գներից: Խնդրին հաճախ առնչվելուց հետո մասնագիտությամբ իրավաբան Արմենակը գտավ լուծման տարբերակը: Թիմի հետ երեք տարի մշակեցին ու միայն 2016թ.հայտարարեցին  HelloSIM-ի մասին: Այն ռոումինգային քարտ է, որն աշխարհի տարբեր մասերում ճանապարհորդողներին հնարավորություն է տալիս մատչելի գնով զանգեր կատարել, sms ուղարկել ու օգտվել ինտերնետային ծառայություններից:

«Գները մոտավորապես եվրոպական երկրներից Հայաստան 150 դրամ է, մուտքային զանգերն անվճար են, Եվրոպայում մեկ րոպեն 70 դրամ է, իսկ sms` 24 դրամ»,- ասում է HelloSIM-ի համահիմնադիր Արմենակ Խաչատրյանը:

Եվրոպայից Թաիլանդ, ԱՄՆ-ից Մալազիա, Ռուսաստանից Չինաստան. HelloSIM-ը սահմաններ չի ճանաչում: Ինտերնետային հասնելիությունն էլ ապահովում է 49 երկրում: Եթե որեւէ տեղ եք մեկնել՝ համակարգը վերլուծում, ընտրում է տվյալ երկրում գործող բջջային այն օպերատորի սակագինը, որն ամենամատչելին է, ու քարտը սկսում է գործել հենց այդ տարբերակով:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Հեղինակ՝

Վանուհի Ավագյան

*

*