Հայաստանն առաջինն է ԵՏՄ երկրների շարքում ազատ թվային տարածք ունենալով

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Սվիտալսկին ասաց, որ շատ է հավանում թվային ԶԼՄ-ների աշխատանքը ՀՀ-ում:
switalski

Հայաստանում խոսքի ազատությունը բավականին լավ վիճակում է։ Այս մասին խոսքի և մամուլի ազատությանը նվիրված աշխատաժողովում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

«Հեղինակավոր կազմակերպություների կողմից կազմված վարկանիշներում Հայաստանը ամենաբարձրն է Եվրասիական տնտեսական միության երկրների համեմատ: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Հայաստանը պետք է բավարարված լինի ձեռքբերվածով, իհարկե` ոչ, քանզի կան որոշակի բացեր, որոնք պետք է լրացվեն»,- նշեց Սվիտալսկին:

Նա ասաց, որ շատ է հավանում թվային ԶԼՄ-ների աշխատանքը Հայաստանում:

«Շատ եմ հավանում, թե ինչքան ազատ են աշխատում թվային ԶԼՄ-ները: Ֆեյսբուքյում մարդիկ ազատ մեկնաբանում են, քննադատում և′ իշխանությանը, և′  ընդդիմությանը: Ես շատ եմ հավանում այն փաստը, որ մարդիկ չեն վախենում մեկնաբանություններ թողնել, որոնք քննադատական են: Հայաստանը ունի շատ ազատ թվային տարածք»,- ընդգծեց Սվիտալսկին:

*

*