«Հայաստանի բարձր տեխնոլոգիական ընկերությունները քայլում են աշխարհին համահունչ». ֆրանսիացի գյուտարար

«Հայաստանի բարձր տեխնոլոգիական ընկերությունները քայլում են աշխարհին համահունչ». ֆրանսիացի գյուտարար
expo

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակում անցկացվելիք տնտեսական ֆորումի մասնակիցները «Դիջիթեք էքսպո» ցուցահանդես այցելության ընթացքում հիացմունք հայտնեցին հայկական բարձր տեխնոլոգիական ընկերությունների հաջողությունների առթիվ: Մասնակիցներն այցելել էին ցուցահանդես հոկտեմբերի 9-ին՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Մանե Ադամյանի ուղեկցությամբ:

«Որոշեցինք մեր հյուրերին անպայման հնարավորություն  տալ նաև մասնակցելու և տեսնելու Հայաստանում որոշ վայրեր: Եվ քանի որ «Դիջիթեք էքսպո»-ն այս տարի կազմակերպվելու էր հոկտեմբերի 5-7-ը, որոշեցինք կազմակերպիչների հետ մի փոքր երկարաձգել և հնարավորություն ընձեռել, որ ՏՏ ոլորտում ներկայացված մեր բոլոր ընկերությունները կարողանան հյուրերին ներկայացնել մեր արտադրանքը և այն աշխատանքը, որն իրենք կատարում են»,-ասաց Ադամյանը:

Հյուրերը ծանոթացան տեխնոլոգիական զարգացման գլոբալ միտումներին, ոլորտի ներկայացուցիչները ցուցադրեցին նորարական լուծումները:

Ֆրանսիացի գյուտարար, CYCLADES ցանցի հիմնադիրներից մեկը՝ Լուի Պուզանը նշեց, որ հայկական ընկերություններն իրեն իսկապես զարմացրել են:

«Շրջայցի ընթացքում ինձ հասցրել են հատկապես մի քանի տեղերում զարմացնել: Հայաստանի ընկերություններն ունեն նորարարության զգացողություն, ապագայի նկատմամբ պատկերացումներ, քայլում են աշխարհին համահունչ»,-ասաց Պուզանն ու հավելեց՝ ընկերություններն արդեն հասցրել են տպավորել իրեն:

Պուզանը լինելու է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի տնտեսական ֆորումի հիմնական բանախոսներից մեկը:

*

*