Հաքերներն օրական 310 հազար վիրուս են ստեղծում

Վիրուսներից զերծ մնալու համար Կարապետյանը խորհուրդ տվեց օգտվել լավ հակավիրուսից, որը միացված կլինի ինտերնետին եւ անընդհատ կթարմացվի:
haqerayin-hardzakum

Աշխարհում հաքերների կողմից օրական 310 հազար նոր վիրուս է ստեղծվում: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի լաբորատորիայի» տարածաշրջանի ղեկավար Արմեն Կարապետյանը:

Նրա խոսքով` կիբեռհանցագործներն իրենց աշխատանքը բավականին արագ են կատարում, իսկ պաշտպանվող կողմը՝ դանդաղ: «Կիբեռհանցագործությունների դեմ պայքարել կարելի է տեղեկացվածության բարձրացմամբ եւ գումարով»,-հավելեց բանախոսը:

Արման Կարապետյանը նշեց, որ Հայաստանում ամեն 20-րդ համակարգիչը վարակված է այս կամ այն վիրուսով, իսկ պատճառը՝ անվտանգության կանոնները չպահպանելն է:

«Երբեք մի սեղմեք անծանոթ հղման վրա, մի օգտագործեք նույն գաղտնաբառը եւ միշտ ստուգեք այն ռեսուրսները, որոնց ինֆորմացիա եք ուղարկում»,-հորդորեց նա:

Վիրուսներից զերծ մնալու համար Կարապետյանը խորհուրդ տվեց օգտվել լավ հակավիրուսից, որը միացված կլինի ինտերնետին եւ անընդհատ կթարմացվի:

*

*