Նախարարները հանդիպել են բարձր տեխնոլոգիական արտադրության մոտ 60 ընկերության ներկայացուցիչների հետ

Հանդիպում՝ Ինժեներական քաղաքում
injenerakan-qaghaq

Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել են հայկական ծագման բարձր տեխնոլոգիական արտադրության մոտ 60 ընկերության ներկայացուցիչների հետ:

Ներկաները քննարկել են միջազգային շուկաներ բարձր տեխնոլոգիական արտադրության արտահանմանը, միջազգային հարթակում համագործակցության արդյունավետ գործիքների մշակմանը, նպատակների եւ ոլորտների հստակեցմանը, միջազգային շուկա մուտք գործելու իրավական ընթացակարգերին առնչվող թեմաներ:

Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ իրենց համար բարձր տեխնոլոգիաների, խելացի զարգացման համակարգը արտաքին քաղաքականության չափազանց էական գերակայություն է: Հակոբ Արշակյանն էլ հավաստիացրել է, որ Ինժեներական քաղաքը հնարավորություն կտա հավաքել ողջ էներգետիկան ու կարողությունները մեկ տեղում եւ օգտագործել այդ ամենը:

*

*