Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում բացվել է «Յանդեքս»-ի ծրագրավորման դպրոցը

Այն նախատեսված է 9-11-րդ դասարանների աշակերտների համար:
gyumri-yandex

Այսօր Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել «Յանդեքս»-ի ծրագրավորման դպրոցի պաշտոնական բացումը: Այն «Յանդեքս» ընկերության և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի համատեղ նախագիծն է 9-11-րդ դասարանների աշակերտների համար, ովքեր դպրոցում կծանոթանան ծրագրավորմանը և իրենց համար կստեղծեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատելու հեռանկարներ:

Դասընթացներն սկսվել են հոկտեմբերի 4-ին և կտևեն մեկ ուսումնական տարի: Դպրոցում ուսուցումն անվճար է և հայերեն: Ուսում ստանալու հայտ  ներկայացրածներից միայն 27-ն են անցել թեստավորման և հարցազրույցի փուլերը:

«Վանաձորում բացելով ծրագրավորման դպրոց՝ մենք տեսանք, թե ինչպիսի խանդավառությամբ են սովորում երեխաները և թե ինչպես են արդեն մի քանի ամիս անց ստեղծում իրենց առաջին ծրագրերը: Հույս ունենք, որ մեր նոր դպրոցը Գյումրիում կօգնի այստեղի ավագ դասարանների աշակերտներին յուրացնել այն մասնագիտությունը, որը դառնում է աշխարհում ամենապահանջվածը», — նշել է «Յանդեքս.Տաքսի» ընկերության Միջազգային զարգացման ծառայության ղեկավար Մուշեղ Սահակյանը:

 

 

*

*