Google-ի որոնումը տեղեկատվության հավաստիությունը ստուգող ռեսուրսներ կօգտագործի

Կորպորացիան որոնման եւ նորությունների ծառայություններում կավելացնի ստուգման մեխանիզմ...
google
Google կորպորացիան ապրիլի 7-ին որոնման եւ նորությունների ծառայություններում կավելացնի տեղեկությունների ստուգման մեխանիզմ, հաղորդում Է Verge հրատարակությանը:
Հրատարակությունը նշում Է, որ Google-ը կօգտագործի հղումներ հատուկ ռեսուրսների, որոնք ստուգում են տեղեկատվության հավաստիությունը, օրինակ՝  PolitiFact եւ Snopes, եւ Էկրանին կցուցադրի ճիշտ Է պնդումը, թե ոչ:
Հրատարակությունը բերում Է սքրինշոթ այս գործառույթի կիրառմամբ: Հարցման Էջում նշված Է. «27 միլիոն մարդ ստրուկ Է»: Որոնման տողի տակ նշված Է. «Ստուգված Է PolitiFact-ի կողմից փաստական սխալների առկայության առումով. գործնականում ճիշտ Է», նաեւ վկայակոչվում Է հաստատող հոդվածը:
Հրատարկությունը գրում Է, որ Google-ի մտցրած գործառույթը թույլ կտա ինտերնետ-օգտատերերի ուշադրությունը հրավիրել փաստերն ստուգող կազմակերպությունների վրա, բայց չի օգնի պայքարել Google-ի հարթակում կեղծ նորությունների տարածման դեմ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

*

*