Google-ի ինքնակառավարվող ավտոմոբիլն առաջին անգամ վթարի է ենթարկվել

Ավտոմոբիլը վնասել է ավտոբուսի ձախ կողեզրն, առջեւի անիվը եւ վարորդի առջեւի տվիչը:
google-auto-lexus-vtar
Google ընկերության ինքնակառավարվող ավտոմքենենան

Կալիֆոռնիայի նահանգում Google ընկերության ինքնակառավարվող ավտոմոբիլն առաջին անգամ վթարի մեղավոր է դարձել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:

Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 14-ին Մաունթին Վյու քաղաքում: Lexus RX450h մոդելի ինքնակառավարվող ավտոմոբիլը բախվել է մունիցիպալ ավտոբուսին՝ երթեւեկելի մասում փորձելով շրջանցել ավազով լի պարկերը:

Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Ավտոմոբիլը վնասել է ավտոբուսի ձախ կողեզրն, առջեւի անիվը եւ վարորդի առջեւի տվիչը:

Կալիֆոռնիայի իշխանությունները նահանգի ճանապարհներին ինքնաղեկասարքի գործառույթով ավտոմոբիլների օգտագործումն օրինականացրել են 2012 թվականի սեպտեմբերին: Ներկայում Մաունթին Վյուի փողոցներով երթեւեկում է Google-ի մինչեւ 20 ինքնակառավարվող ավտոմեքենա: Այդ ավտոմեքենաներում օգտագործվող համակարգչային համակարգը մշակում է դրանց վրա տեղակայված խցիկներից, հատուկ տվիչներից եւ ռադարներից  ստացվող տեղեկատվությունն, ինչը թույլ է տալիս առանց մարդու մասնակցության շատ բարձր ճշգրտությամբ մանեւրել այլ ավտոմեքենաների հոսքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները