Վակուումային գնացքում պատուհանների փոխարեն 3D պատկերներով էկրաններ կլինեն

Վագոնում պատուհանները փոխարինված են էկրաններով, որոնց վրա կարելի է ցուցադրել 3D պատկերներ կամ երթևեկության մասին տեղեկատվություն
gnacq-ekran-3d

Ամերիկյան Hyperloop Transportation Technologies ընկերությունը, որը  Hyperloop One ընկերության հետ զուգահեռ վակուումային գնացք է մշակում, ներկայացրել է վագոնի նախատիպը: Վագոնում պատուհանները փոխարինված են էկրաններով, որոնց վրա կարելի է ցուցադրել 3D պատկերներ կամ երթևեկության մասին տեղեկատվություն: Այս մասին հայտնում է Motor.ru-ն:

Hyperloop նախագիծը ենթադրում է, որ գնացքը կընթանա փակ խողովակի միջով, և ուղևորները չեն կարողանա տեսնել` ինչ է կատարվում դրսում: Իսկ էկրաններին հնարավոր կլինի պատկերել ցանկացած տեսարան, օրինակ` բնապատկեր:

Էկրանների վրա նաև զանազան տեղեկություններ կհրապարակեն, ինչպես օրինակ` շարժման արագությունը կամ ջերմաստիճանը:

Hyperloop-ի գաղափարն առաջին անգամ 2013-ին առաջարկել էր  Tesla Motors և SpaceX ընկերությունների հիմնադիր ամերիկացի Էլոն Մասկը:

Hyperloop One-ը այս ամիս բացօթյա տարածությունում փորձարկել է վակուումային գնացքի արագացման համակարգը: Մինչև տարեվերջ կսկսվեն փորձարկումներն արդեն վակուումային խողովակում: Սեղմված օդի և ցածր ճնշման հաշվին գնացքը կկարողանա մինչև 1200 կմ/ժամ արագություն զարգացնել:

Մեկ Մեկնաբանություն
  • Վակուումային գնացքում պատուհանների փոխարեն 3D պատկերներով էկրաններ կլինեն — Armenian National Committee of America
    26 мая 2016 at 01:39

    […] […]

  • *

    *