Google-ը գործարկել է «ինքնաոչնչացվող» էլեկտրոնային նամակների ուղարկման գործառույթը

Gmail-ը հնարավոր է դարձրել նաեւ արդեն ուղարկված նամակների խմբագրումը․․․
gmail

«Ինքնաոչնչացվող» էլեկտրոնային նամակների ուղարկման գործառույթը հասանելի է դարձել Google-ի փոստի բոլոր օգտատերերի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

Այժմ Gmail-ի օգտատերերը, ներառյալ նրանք, ովքեր փոստն օգտագործում են շարժական սարքերում, կարող են նամակ ուղարկելիս մատնանշել այն ամսաթիվը, երբ այն ինքնաբերաբար կհեռացվի Google-ի սերվերներից եւ ստացողի փոստարկղից: Նամակի ոչնչացման ժամկետը մեկ օրից մինչեւ հինգ տարի է:

Բացի այդ, նման նամակները հնարավոր չի լինի վերաուղարկել այլ մարդկանց, տպել կամ պատճենահանել դրանց բովանդակած տեքստը:

Gmail-ը հնարավոր է դարձրել նաեւ արդեն ուղարկված նամակների խմբագրումը շարժական սարքերի համար: Այդպիսով՝ օգտատերերը կարող են շտկել վրիպակները կամ ընդհանրապես ջնջել արդեն ուղարկված նամակը:

*

*