Ֆրանսիայում շահագործման է հանձնվել 3D-տպիչով կառուցված առաջին բնակելի տունը

54 ժամում շինարար ռոբոտը կառուցել է ապագա բնակելի տան պատերը։
fransia-3d-tpich-tun

Ֆրանսիայի պատմության մեջ առաջին բնակելի տունը, որն ստեղծվել Է 3D-տպագրության տեխնոլոգիայով, մարտ ամսին շահագործման է հանձնվել Նանտ քաղաքում: Այս մասին հայտնել Է Ouest France տարածաշրջանային թերթը: Բնակարանային շինարարության բնագավառում ինովացիոն նախագիծը ստացել Է Yhnova անվանումը: Տունը, որի մակերեսը կազմել Է 95 քառակուսի մետր, կառուցվել Է մեկ 3D-տպիչի միջոցով:

54 ժամում շինարար ռոբոտը կառուցել է ապագա բնակելի տան պատերը։ «Կարող էինք վերջացնել նաեւ 33 ժամում»,- նշել Է ռոբոտը ստեղծողներից Բենուա Ֆյուրեն:

Տունն ունի հինգ սենյակ՝ սարքավորված տվիչներով, որոնք կհսկեն օդի խոնավության մակարդակը, ջերմաստիճանը, ճնշումը, որպեսզի ինժեներները կարողանան հետեւել, թե ինչպես Է կառուցվածքն արձագանքում շրջակա միջավայրի ազդեցությանը:

Պլանավորվում Է, որ արդեն ամռանը տունը կբնակեցվի:

*

*