Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2018-ի դափնեկիրները

Պատմության մեջ երրորդ անգամ ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակ է ստացել իգական սեռի ներկայացուցիչ:
dona-striqlend

Վերջին 55 տարվա մեջ՝ առաջին, իսկ պատմության մեջ՝ երրորդ անգամ ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակ է ստացել իգական սեռի ներկայացուցիչ:

Կանադայից Դոնա Սթրիքլանդը ֆիզիկայի 2018թ. Նոբելյան մրցանակի դափնեկիրներից մեկն է: Նա այս տարվա մրցանակը կիսում է ամերիկացի Արթուր Էշկինի եւ ֆրանսիացի Ժերար Մուրոյի հետ: Մրցանակը նրանց է հանձնվել լազերային ֆիզիկայում հայտնագործությունների համար:

Մասնավորապես՝ Էշկինը մշակել է «օպտիկական նրբունելի» անվամբ լազերային մի տեխնիկա, որը թույլ է տալիս ուսումնասիրություններ անել կենսաբանության մեջ: Իսկ Մուրոն եւ Սթրիքլանդը կարողացել են բարձր ինտենսիվության եւ շատ կարճ իմպուլսներ ստանալ:

Պատրաստեց՝

Անահիտ Իվանյանը

*

*