Facebook-ում մահացածներն ավելի շատ կլինեն, քան ողջերը

Սոցիալական ցանցի մահացած օգտատերերն առաջիկա 50 տարում կարող են թվաքանակով գերազանցել․․․
facebook

Facebook սոցիալական ցանցի մահացած օգտատերերն առաջիկա 50 տարում կարող են թվաքանակով գերազանցել ողջերին: Այդ մասին հաղորդվում Է Ինտերնետի Օքսֆորդի ինստիտուտի (Օքսֆորդի համալսարանի մաս է կազմում) գիտնականների հրապարակած հաշվետվության մեջ:

Վերլուծության արդյունքների համաձայն, ընկերակցության առնվազն 1,4 մլրդ մասնակիցներ կմահանան մինչեւ 2100 թվականը: Այս դեպքում «մեռած» օգտահաշիվների թիվը «ողջերի» թվաքանակը կգերազանցի 2070 թվականին: Հետազոտողները մշակել են երկու Էքստրեմալ սցենար: Դրանցից մեկը նկարագրում է մի իրավիճակ, որում նոր օգտատերեր բնավ չեն գրանցվում Facebook-ում, ըստ երկրորդի՝ նրանց թիվը տարեկան ավելանում Է 13 տոկոսով: Սակայն մասնագետները կարծում են, որ իրականությունը կարտահայտվի երկու կանխատեսումների միջին ցուցանիշներով:

Այն դեպքում, եթե Facebook-ի աճը շարունակվի ներկայիս տեմպերով, մահացած օգտատերերի թիվը 4,9 միլիարդի կհասնի 21-րդ դարի վերջին:

*

*