WhatsApp-ը մասամբ վճարովի կդառնա

Facebook-ը WhatsApp-ի համար 22 մլրդ դոլար Է վճարել, բայց մինչ այժմ ոչ մի ցենտ չի վաստակել դրանով...
facebook -wharsapp

Facebook ընկերությունը մտադիր է ապագայում սկսել վարձավճար վերցնել ընկերություններից WhatsApp-ի հավելվածների նոր գործառույթների օգտագործման համար, որոնք ստեղծվել են հաճախորդների հետ գործարարների շփման համար: Այդ մասին գրել է The Wall Street Journal-ը:

Նորամուծությունը վերաբերելու Է WhatsApp Business հավելվածին: Ներկայում այդ ծառայությունները թեստավորում են անցնում Բրազիլիայում, Եվրոպայում, Հնդկաստանում եւ Ինդոնեզիայում. մասնավորապես, ծառայությունն օգտագործում Է KLM Royal Dutch Airlines հոլանդական ընկերությունը:

Facebook-ը WhatsApp-ի համար 22 մլրդ դոլար Է վճարել 2014 թվականին, բայց մինչ այժմ ոչ մի ցենտ չի վաստակել դրանով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

*

*