Ֆեյսբուքն առաջիկայում կներկայանա երկու նորույթով

Ինչպես սպասվում Է, սարքերը կաշխատեն Android գործառական համակարգով:
facebook

Facebook-ը մշակում Է սարք, որը նախատեսված Է տեսակապով զրույցներ վարելու համար, այն կարող են ներկայացնել 2018 թվականի գարնանը: Օգոստոսի 1-ին այս մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը:

Ըստ տեղեկությունների, պլանավորվում Է, որ նորույթը կունենա սենսորային դիսփլեյ՝ մոտավորապես միջին նոութբուքի Էկրանի չափով, ինչպես նաեւ խցիկ: Սարքը նախատեսված կլինի տնային պայմաններում կիրառման համար:

Facebook-ը նաեւ աշխատում Է եւս մեկ նորույթի՝ «խելացի» ձայնային ուժեղացուցիչի վրա՝ տնային տեխնիկայի կառավարման համար: Ընկերությունը փորձում Է այս ծրագրի իրագործմանը ներգրավել Apple-ի փորձառու աշխատակիցներին:

Ինչպես սպասվում Է, սարքերը կաշխատեն Android գործառական համակարգով: Այս նորույթների առթիվ Facebook-ի կողմից պաշտոնական հավաստումներ առայժմ չեն ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

*

*