Facebook-ը սկսել է աշխատել մարդկանց մտքերը կարդացող ծրագիր ստեղծելու ուղղությամբ

Այս մասին, Business Insider-ի փոխանցմամբ, հայտնել է Մարկ Ցուկերբերգը։
facebook

Facebook-ը կսկսի մշակել նեյրոհամակարգչային մի ծրագիր, որի օգնությամբ հնարավոր կլինի կարդալ ու փոխանցել մարդու մտքերը։ Այս մասին, Business Insider-ի փոխանցմամբ, հայտնել է Մարկ Ցուկերբերգը։

«Կարծում եմ, մի օր մենք կկարողանանք տեխնոլոգիաների միջոցով մտքեր փոխանակել։ Ուղղակի կմտածեք մի բանի մասին եւ ձեր ընկերներն այդ մասին միանգամից կիմանան»,- ասել է նա։

2016-ի կեսերին Facebook-ը ձեւավորել է Building 8 գաղտնի բաժինը, որն էլ, ըստ որոշ տեղեկությունների, զբաղվում է մտքերի փոխանցման տեխնոլոգիայի մշակմամբ։

Building 8-ի մասնագետը պետք է ունենա «նեյրովիզուալացման» եւ «էլեկտրոֆիզիոլոգիական տվյալների» հետ աշխատանքի փորձ։ Աշխատատեղի համար հայտարարության մեջ, պահանջների բաժնում, նշվում է, որ հավակնորդը պետք է ունենա գիտությունների դոկտորի աստիճան։

Այս բաժինն արդեն ղեկավարում է Մարկ Չեվիլեթը (Mark Chevillet), որը հեղինակել է Ջոն Հոպկինսի համալսարանի կիրառական նեյրոկենսաբանության կրթական ծրագիրը։

Պատրաստեց՝

Լիլիթ Գալստյանը

*

*