Եթե արդեն ռոբոտները սկսել են միմյանց հետ զրուցել…

Փորձագետ Իլոն Մասկն արհեստական բանականությունն անվանել էր «սպառնալիք՝ մարդկության համար»։
robot

Ֆեյսբուքի ծրագրավորողներն արգելափակել են  արհեստական բանականությամբ օժտված երկու ռոբոտի աշխատանքն այն բանից հետո, երբ դրանք ֆեյսբուքով միմյանց հետ սկսել են շփվել տարօրինակ՝ միայն իրենց հասկանալի լեզվով՝ փոփոխություններ մտցնելով անգլերենում: Փաստը  հակասել է նախագծի առջեւ դրված նպատակներին, այդ պատճառով Facebook-ը ստիպված դադարեցրել է ռոբոտների շփումը:

Ի դեպ,  փորձագետ Իլոն Մասկն արհեստական բանականությունն  անվանել էր «սպառնալիք՝ մարդկության համար», սակայն Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը քննադատել էր նման դիրքորոշումը եւ հայտարարել, որ արհեստական բանականությունը «ապագայում մեր կյանքն ավելի լավը կդարձնի»:

*

*