Եվրոպական հանձնաժողովը տուգանել է Google-ին 2.42 մլրդ եվրոյով

Հակամենաշնորհային հանձաժողովը ընկերության նկատմամբ հետաքննություն էր սկսել դեռ 2015 թվականին:
Google

Եվրոպական հանձնաժողովը 2,42  մլրդ եվրոյով տուգանել է Google ընկերությանը որոնման համակարգերի շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու համար: Այս մասին նշվում է կարգավորող հանձնաժողովի հայտարարության մեջ:

Հակամենաշնորհային հանձաժողովը ընկերության նկատմամբ հետաքննություն էր սկսել  դեռ 2015 թվականից: Իսկ արդեն 2016-ի ապրիլին հայտարարել էր, որ Google ընկերությունը, առանց դրա իրավունքն ունենալու, պահանջել է «Անդրոիդ» օպերացիոն համակարգով սմարթֆոններ արտադրող ընկերություններից՝ նախապես տեղադրել Google-ի հավելվածները՝ Chrome եւ Google Search։

Եվրահանձնաժողովը Google-ին կարգադրել է նաեւ 90 օրվա ընթացքում դադարեցնել իր հակամրցակցային գործունեությունը, հակառակ դեպքում ընկերությունը կրկին կտուգանվի:

 

*

*