ԵՊՀ-ի շենքում գտնվող ՏՏ կենտրոնը իր վրա է վերցրել ոլորտով հետաքրքրվողներին կրթելու գործը

Կենտրոնի ծրագրերը երեք՝ կրթական, ստարտափերի եւ թիմերի հետ աշխատանք ու հետզոտական ուղվածություն ունեն:

2014թ. հիմնադրված Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնն արդեն մի քանի ամիս է՝ այլ հասցե ունի: ԵՊՀ-ում գտնվող ՏՏ այս կենտրոնը իր ուսերին է վերցրել ոլորտով հետաքրքված ուսանողներին կրթելու, դասախոսներին էլ վերապատրաստելու պատասխանատվությունը: Կենտրոնի ծրագրերը երեք՝ Կրթական, ստարտափերի եւ թիմերի հետ աշխատանք ու հետզոտական ուղվածություն ունեն:

Այս ծրագրին կարող են դիմել Հայաստանի ԲՈՒՀ-երի ուսանողները եւ գիտահետազոտական կենտրոնների աշխատակիցները: Տարիքային սահմանփակում չկա: Պարտադիր պայման է՝ թիմում պետք է երիտասարդ գիտնական լինի: Մրցույթը հայտարարվել է երկու ամիս առաջ: Հաղթողներին կընտրեն այս ամսվա վերջ: Մրցույթը շարունակական է լինելու: Դռներից այն կողմ էլ ստարտափերն են: Սկսնակ ընկերությունների հետ կենտրոնի աշխատակիցներն անցկացնում են ամենօրյա վարժանքներ:
 
«Այս տեղ նրանց համար ամեն ինչ անվճար է: Դեկտեմբերին «Ստեպ» մրցույթ անցակացրեցիք, որին իրականցվում էր Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի նախաձեռնությամաբ, երեք ստարտափերից երկուստ հաղթեցին եւ ֆինասվարում ստացան»,- նշեց Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի բիզնես զարգացման գծով ղեկավար Արեգ Գեւորգյանը:
Մանրամասները՝ տեսանյութում

Հեղինակ՝

Վանուհի Ավագյան

*

*