Երիտասարդ հայ գիտնականը թափոններից վառելիք ստանալու ծրագիր է ներկայացրել

«Այլընտրանքային էներգիան շատ կարևոր և արդիական է մեզ համար»:
gitnakan

Երիտասարդ գիտնական Կարեն Թռչունյանը այլընտրանքային էներգիա ստանալու ծրագիր է ներկայացրել Երևանում անցկացվող «Երկրորդ համահայկական գիտական համաժողով»-ի շրջանակներում:

«Թեմայի նորարարությունն այն է, որ փորձում ենք տարբեր թափոններից ստանալ կենսավառելիք՝ այլընտրանքային էներգիա: Հայաստանը չունի նավթ և գազ, հետևաբար այլընտրանքային էներգիան շատ կարևոր և արդիական է մեզ համար: Այն անհրաժեշտ է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ողջ աշխարհում»,- ասաց ԵՊՀ «Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ»-ի փոխտնօրեն Կարեն Թռչունյանն ու հավելեց՝ ծրագրի իրականցմամբ ներդրում ենք ունենալու համաշխարհային լուրջ խնդրի լուծման գործում:

 

 

*

*