Նույն սեռի մկները կարող են բազմանալ եւ սերունդ տալ․ գիտնականների փորձը հաջողվել է

Գենետիկական կոդի փոփոխությամբ հետազոտությունը հաջող արդյունքներ է տվել էգ մկների դեպքում:
mkner

Նույն սեռի մկները կարող են բազմանալ եւ սերունդ տալ: Այս մասին, BBC-ի հաղորդմամբ, հայտարարել են Չինաստանի Գիտությունների ակադեմիայի գիտնականները:

Գենետիկական կոդի փոփոխությամբ հետազոտությունը հաջող արդյունքներ է տվել էգ մկների դեպքում: Հետազոտողները մկներից մեկից վերցրել են ձվաբջիջը, իսկ մյուսից՝ հաբլոյիդ սաղմային ցողունային բջիջը: Բայց այս ամենը միասին հավաքելը բավարար չէ, քանի որ երկուսն էլ պարունակում են անհրաժեշտ ԴՆԹ-ի իգական կեսը: Դրանք համատեղելի դարձնելու համար գիտնականները հատուկ տեխնոլոգիայի`գեների խմբագրման միջոցով ստացել են նաեւ անհրաժեշտ արական գեները:

Այժմ էգերից ծնված երկու 29 մկնիկներն իրենց լավ են զգում, եւ դեռ չի նկատվում, որ նրանց գենետիկական կոդը փոխվել է: Նմանատիպ փորձը 2 որձ մկների մասնակցությամբ անհաջող է ավարտվել. մկնիկներ ծնվել են, բայց ապրել են ընդամենը 48 ժամ:

Պատրաստեց՝

Անահիտ Իվանյանը

*

*