early one հավելվածի շնորհիվ՝ հերթ կանգնելու անհրաժեշտություն այլեւս չկա

Հիմա ոչ միայն կառավարում, այլեւ վերացնում են հերթերը:

Միջին վիճակագրական ցուցանիշի համաձայն, 21-րդ դարում մոտ 21 րոպե է յուրաքանչյուրը կանգնում ու սպասում իր հերթին: Տեխնոլոգիական դարում մարդուն օգնության են գալիս հենց ժամանակակից տեխնիկական միջոցները:

Հերթերի կառավարման համակարգը ծառայում է սպասարկման որակի բարելավման նպատակին` հաճախորդների հոսքերի կառավարման, վերահսկման միջոցով: Խնդրի լուծման հիմքում սարքավորումների եւ ծրագրային ապահովման միասնական այդ համակարգն է:

Ժամանակին Գեւորգ Սաֆարյանն ու գործընկերները բանկերում ու հեռահաղորդակցական ընկերություններում հերթերի կառավարման համակարգ ներդրեցին: Հիմա ոչ միայն կառավարում, այլեւ վերացնում են դրանք: 2015թ. ստեղծեցին early one՝ հերթերի կառավարման առցանց համակարգը: Հավելվածի միջոցով կարելի է վիրտուալ հերթագրվել առանց հերթ կանգնելու: Տեսակի մեջ եզակի հավելվածը հասանելի է Android եւ IOS օպերացիոն համակարգերում: ժամանակ խնայելու համար պարզապես պետք է ներբեռնել այն:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինակ՝

Վանուհի Ավագյան

*

*