Գործարկվել է մթնոլորտից ածխաթթու գազի դուրսբերման առաջին գործարանը

Մթնոլորտից դուրս բերված գազը կարելի է օգտագործել սննդի, էներգետիկայի կամ ագրարային արդյունաբերությունում:
co2]

Շվեյցարիայում գործարկվել է մթնոլորտից ածխաթթու գազի դուրսբերման՝ աշխարհում առաջին կոմերցիոն համալիրը: Սարքավորումը կարող է տարեկան ավելի քան 900 տոննա CO2 ֆիլտրել:

Ի տարբերություն մթնոլորտի ուղղակի մաքրման այլ նախագծերի, նոր տեխնոլոգիան բարեգործական կամ պետական ֆինանսավորման կարիք չունի. գործարանն աշխատում է կոմերցիոն հիմունքով:

Ի դեպ, մթնոլորտից դուրս բերված գազը կարելի է օգտագործել սննդի, էներգետիկայի կամ ագրարային արդյունաբերությունում:

*

*